Ուսանողական գիտական շաբաթ ՀԱԱՀ-ում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը (ՈՒԳԸ) Հայաստանում առաջին անգամ կազմակերպում է  ուսանողական գիտական շաբաթ, որը կկայանա 2022թ․-ի մայիսի 23-ից 28-ը։

Միջբուհական գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ.-ի մայիսի 15-ը  հոդվածները ուղարկել ՈՒԳԸ էլ․հաս­ցեով՝ scientificsociety@anau.am:

Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները պետք է ունենան մասնագիտական հետեւյալ ուղղությունները․

– ագրոէկոլոգիա և ագրոնոմիա,

– անասնաբուժական բժշկագիտություն և անասնաբուծություն,

– ճարտարագիտություն,

– սննդագիտություն և կենսատեխնոլոգիաներ,

– տնտեսագիտություն և ագրոբիզնես,

– հասարակական գիտություններ։

Գիտաժողովի բոլոր զեկուցողներին տրվելու են մասնակցության հավաստագրեր:

Գիտական նստաշրջանին զեկուցված նյութերը տպագրության երաշխավորվելու պարագայում տպագրվելու են ՀԱԱՀ «Հայացք» ուսանողական գիտական հոդվածների ժողովածույում։

Հոդվածի կազմման չափորոշիչներին ծանոթանալու համար այցելեք հետևյալ հղմամբ՝  https://anau.am/mijbuhakan-gitajoxov-agrarayinum/ ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):