«Երիտասարդների դերն ու մտորումները Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շուրջ» թեմայով հանդիպում-քննարկում ՇՊՀ-ում

Ապրիլի 28-ին Շիրակի պետական համալսարանում հանդիպում-քննարկում էր «Երիտասարդների դերն ու մտորումները Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շուրջ» թեմայով։

ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի հետ համագործակցությամբ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի կազմակերպած քննարկման բանախոսներն էին ՀՀ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը, ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչ Գոհար Մամիկոնյանը, միջազգային փորձագետ Ռուբեն Կարրանզան և «Ռեստարտ» գիտակրթական հիմնադրամից՝ Յուրի Ավագյանն ու Անի Վարդանյանը։

Քննարկումը ծավալվեց Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացներում երիտասարդների դերի ու ներգրավածության, բարեխոխումների իրականացման մարտահրավերների ու հնարավորությունների թեմայով, խոսվեց այդ գործընթացում միջազգային փորձի և այն մասին, թե երիտասարդներն ինչպես են պատկերացնում իրենց դերն ու ներգրավումը ներկայումս իրականացվող բարեփոխումների շրջանակում։

Անդրադարձ կատարվեց նաև կրթության ու երիտասարդության ոլորտում իրականացվող աշխատանքներին, ոլորտի պատասխանատուն ներկայացրեց հիմնահարցերի վերաբերյալ մշակված քաղաքականության դրույթները։

Հանդիպումն անցավ ինտերակտիվ՝ բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։