ՈՒՂԵՐՁՆԵՐ

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Երեխաների պաշտպանությունը, նրանց կրթության ու դաստիարակության հարցերը միշտ էլ առաջնային են համարվել հայ հասարակությունում։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Վերջին դասի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին դասի առթիվ:
Դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել աշխատասեր և նպատակասլաց: Դուք ստանձնում եք պատասխանատվություն՝ պահպանելու և զարգացնելու բոլոր այն ձեռքբերումները, որոնց հասել եք դպրոցական տարիների ընթացքում։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

1918-ի մայիսին իրականություն դարձավ հայերիս դարավոր երազանքը՝ մեր սրբազան հողի մեզ հասած հատվածի վրա հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ոգեշնչված մեր պատմութունն այլևս փոխեց իր ընթացքը։ Կարդալ ավելին․․․

 

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ամանորյա ուղերձը

Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Հայոց պատմության էջերում ուսուցիչը սերունդներ կրթելու և դաստիարակելու գործին իր անմնացորդ նվիրումով, պետականության կերտման, ազգային գիտակցություն, մարդ և քաղաքացի ձևավորելու առաքելության մեջ եղել և մնում է անմնացորդ նվիրված ջահակիր:Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի անկախության 30-ամյակի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Արդեն 30 տարի իրականություն է անկախ պետություն ունենալու դարավոր մեր երազանքը:

Պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ անկախ պետության ձևավորումը ազգային երկարատև պայքարի արդյունք է եղել: Պատմական հանգամանքների բերումով որոշ երկրներ էլ առայսօր չունեն անկախության հռչակման օր: Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը գիտելիքի օրվա առթիվ

Հարգելի՛ մանկավարժներ, գիտության ու կրթության գործի նվիրյալներ, սիրելի՛ ուսանողներ, աշակերտներ, շնորհավորում եմ սեպտեմբերի 1-ի` Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։

Գրի և դպրության օրը մենք՝ հայոց դարավոր մշակույթի կրողներս, ևս մեկ անգամ պիտի արժևորենք մեզ հասած հարուստ մշակութային ժառանգությունն ու գիտակցենք մեր պարտավորություններն՝ այն պահպանելու և հետագա սերունդներին փոխանցելու գործում:Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը Շիրակի մայր բուհի շրջանավարտներին

Հարուստ կենսափորձ ու տասնամյակների պատմություն ունեցող, բայց մշտապես երիտասարդ մեր բուհն այս օրերին կյանքի ուղեգիր է տալիս իր հարյուրավոր շրջանավարտներին։

Սիրելի՛ շրջանավարտներ, ձեզ ճանապարհում ենք մեծ կյանք ծնողական գորովով, ձեր մասնագիտական պատրաստվածության և մարդկային նկարագրի հանդեպ անվերապահ հավատով և վստահությամբ, որ ձեզանից յուրաքանչյուրն իր գործունեության մեջ կլինի լավագույնն ու օրինակելին։ Կարդալ ավելին․․․

ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանդրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, սակայն հայ ժողովուրդը պետականության տենչով սահմանադրություն էր կարգում դեռ միջնադարում: Շուրջ 250 տարի առաջ Հայաստանում «Որոգայթ փառաց» աշխատությունով հիմք դրվեց սահմանադրական կարգին: Կարդալ ավելին․․․