ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ

Սիրելի՛ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ամենապայծառ ու լուսավոր տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։

Երեխաների պաշտպանությունը, նրանց կրթության ու դաստիարակության հարցերը միշտ էլ առաջնային են համարվել հայ հասարակությունում։ Յուրաքանչյուրիս ջանքի ու նվիրումի շնորհիվ է, որ կարող ենք դաստիարակել արժանապատիվ ու հայրենասեր սերունդ, որին էլ վստահելու ենք մեր երկրի ապագան։

Սիրելի՛ երեխաներ, թո՛ղ այս օրը և ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ, մշտապես շրջապատված լինեք սիրով ու հոգատարությամբ։

Եվս մեկ անգամ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ, ինչպես նաև ձեր ծնողներին այս հիասքանչ օրվա առթիվ և մաղթում եմ խաղաղ, անհոգ մանկություն ու բարեկեցիկ ապագա: