ՇՊՀ-ի ուսանողների հետ հանդիպեցին Digital Pomegranate-ի ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպում անցկացրեցին Գյումրիում գործող ամենամեծ ՏՏ ընկերության՝ Digital Pomegranate-ի ներկայացուցիչները՝ համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերի մասնակցությամբ։

Ինտերակտիվ քննարկմանը ուսանողներին ներկայացվեց ընկերության գործունեությունը, պրակտիկայի և աշխատանքային հնարավորությունները, ինչպես նաև առաջիկա դասընթացների մասին տեղեկություններ։

Թոդդ Ֆաբաքերը խոսեց ՏՏ ոլորտի հնարավորությունների ու աշխատաշուկայի պահանջարկի մասին։ Ուսանողներն էլ ներկայացրեցին ՏՏ ոլորտում իրենց հետաքրքրությունները, նշեցին ոլորտային ուղղվածությունները, որտեղ իրենք ցանկանում են աշխատել ապագայում և ընկերության հետ համագործակցելու ցանկություն հայտնեցին։