ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Վերջին դասի առթիվ

Սիրելի՛ շրջանավարտներ,
Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին դասի առթիվ:
Դուք թևակոխում եք կյանքի մի նոր փուլ, որտեղ ձեզանից պահանջվում է լինել առավել աշխատասեր և նպատակասլաց: Դուք ստանձնում եք պատասխանատվություն՝ պահպանելու և զարգացնելու բոլոր այն ձեռքբերումները, որոնց հասել եք դպրոցական տարիների ընթացքում։ Համոզված եմ, որ ձեր հարուստ գիտելիքներն ու հայեցի դաստիարակությունը ծառայեցնելու եք ի նպաստ մեր երկրի զարգացման։
Ջերմորեն շնորհավորում եմ նաև ձեր մանկավարժներին՝ իրենց պատասխանատու և հայրենանվեր աշխատանքի համար: Մաղթում եմ, որ իրականություն դարձնեք ձեր մանկավարժների և ծնողների՝ ձեզ հետ կապված բոլոր հույսերն ու երազանքները։
Մեկ անգամ ևս շնորհավորելով դպրոցն ավարտելու կապակցությամբ՝ ցանկանում եմ ձեզ կանաչ ճանապարհ և հետագա հաջողություններ մասնագիտական կրթության ոլորտում։
Բարի՛ երթ ձեզ…