Կայացավ ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

Շիրակի պետական համալսարանում հունիսի 3-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը։

Առկա և առցանց ձևաչափով նիստին մասնակցում էր հոգաբարձուների խորհրդի 15 անդամ։

Օրակարգի առաջին հարցը «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի՝ համալսարանի 2020-2021 ուստարվա գործունեության հաշվետվության ներկայացումն էր։ ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ներկայացրեց հաշվետվությունը, պատասխանեց հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին, ապա խորհուրդը քննարկեց և բավարար գնահատեց հաշվետվությունը։

Նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամներին ներկայացվեց ՇՊՀ-ի ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի վերաբերյալ հաղորդումը, ինչպես նաև քննարկվեցին ՇՊՀ-ի Ուսանողական խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունները։