ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

1918-ի մայիսին իրականություն դարձավ հայերիս դարավոր երազանքը՝ մեր սրբազան հողի մեզ հասած հատվածի վրա հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։

Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ոգեշնչված մեր պատմութունն այլևս փոխեց իր ընթացքը։

Հայաստանի առաջին հանրապետության հռչակումը նոր՝ հաղթողի հոգեբանություն ձևավորեց հայ երիտասարդների հոգեկերտվածքում, եկավ հաստատելու, որ 1915-ի ապրիլին՝ ջարդերին ու ողբերին, ընդամենը 3 տարի անց հաջորդելու է հաղթանակի մայիսը։

Այսօր մեր ազգին նոր հաղթանակներ են անհրաժեշտ և այն կերտելու գործին պետք է լծվենք ազգովի, համախմբվենք հանուն գաղափարի, արարենք մեր նվիրական աշխատանքով, հաղթանակ գրանցենք ինքներս մեր նկատմամբ, և ազգային հաղթանակը չի ուշանա։

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԱՅԻՍԻ 28

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆ