ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ:

Հայաստանի Երրորդ Հանրապետության Սահմանդրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, սակայն հայ ժողովուրդը պետականության տենչով սահմանադրություն էր կարգում դեռ միջնադարում: Շուրջ 250 տարի առաջ Հայաստանում «Որոգայթ փառաց» աշխատությունով հիմք դրվեց սահմանադրական կարգին:

Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ուսանողներ, տոնի խորհուրդն ու նշանակությունը կարևոր դեր ունեն հայ ժողովրդի պատմության՝ վերելքներով ու վայէջքներով լի, բայց և անժխտելի լինելության վճռականությամբ պարուրված էջերում:

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորն է մեր քաղաքացիների բարեկեցիկ ու խաղաղ կյանքի, պաշտպանն է գլխավոր արժեք սահմանված մարդու:

Տոնական այս օրը մաղթում եմ, որ մեր երկրում թևածի խաղաղությունը և Սահմանադրությամբ երաշխավորված ստեղծագործ մասնագիտական վերելքը: