«Մարդը սպորտի աշխարհում» խորագրով համառուսական երիտասարդ հետազոտողների գիտագործնական գիտաժողով

Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ազգային ֆիզիկակական կուլտուրայի, սպորտի և առողջության համալսարանի ուսանողական գիտական ​​ընկերությունը 2021 թ.-ի սեպտեմբերի 27-ից մինչև  հոկտեմբերի 8-ը կազմակերպում է «Մարդը սպորտի աշխարհում» խորագրով միջազգային մասնակցությամբ երիտասարդ հետազոտողների համառուսական գիտագործնական գիտաժողով: Գիտաժողովին կարող են մասնակցել մագիստրատուրայի և բակալավրիատի ուսանողներ:

Գիտաժողովի շրջանակում կազմակերպվելու է նաև գիտական զեկուցումների մրցույթ:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են ՝ անգլերեն, ռուսերեն:

Գիտաժողովի բաժանմունքներն են՝

  1. ֆիզիկական կուլտուրայի տեսական, մեթոդաբանական և պատմական խնդիրները,
  2. տարբեր տարիքի և որակավորման մարզիկների վերապատրաստման համակարգի կատարելագործումը,
  3. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատմական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական և մշակութային խնդիրները,
  4. տնտեսագիտությունը, կառավարումը, իրավունքն ու սոցիալական տեխնոլոգիաները ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում,
  5. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հոգեբանական և սոցիալ-հոգեբանական խնդիրները,
  6. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բժշկական, կենսաբանական և բնագիտական ​​խնդիրները,
  7. ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի տեսություն և մեթոդաբանությունը,
  8. ֆիզիկական կուլտուրայի մանկավարժական խնդիրները,
  9. ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտում մասնագիտական ​​և բարձրագույն կրթության համակարգի կատարելագործումը,
  10. սպորտային ռեզերվների մարզման խնդիրները:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի սեպտեմբերի 13-ը հայտն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ sno@lesgaft.spb.ru :

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

 

Заявка_ЧвМС

Инф.письмо_Человек_в_мире_спорта_2021