ՇՊՀ-ում էին ESN Yerevan-ի ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին Էրազմուսի ուսանողական ցանցի (ESN)-ի ներկայացուցիչները։
✅ Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը քննարկվեցին Հայաստանում Էրազմուսի ուսանողական ցանցի գործունեությանն առնչվող մանրամասները, համալսարանի հետ համագործակցության ոլորտները։
📍 ESN-ը միջազգային ուսանողական ամենամեծ կազմակերպություններից է, որի հիմնական նպատակն է աջակցել Էրազմուս+ ծրագրով Հայաստան ժամանած և Հայաստանից Եվրոպա մեկնող ուսանողներին՝ ավելի հեշտ ներգրավվելու բուհական կյանքում, ընտելանալու հյուրըկալող երկրի մշակույթին, ծանոթանալու տվյալ երկրի ավանդույթներին։
✅ Էրազմուսի ուսանողական ցանցի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց` առաջիկայում Էրազմուս+ ծրագրերի իրազեկվածության բարձրացման նպատակով հանդիպումներ կազմակերպել ուսանողների հետ, կապեր ստեղծել ակադեմիական շարժունությանը մասնակցող ուսանողների ու ցանցի միջև, ինչպես նաև համագործակցել միջազգային ուսանողական միջոցառումների շրջանակներում։