ՇՊՀ-ի բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման համակարգի և մագիստրատուրայի շրջանավարտների դիպլոմների հանձնման ժամանակացույց

Շիրակի պետական համալսարանի 2020-2021 ուստարվա սիրելի՛ շրջանավարտներ, ներկայացնում ենք դիպլոմների հանձնման ժամանակացույցը։

 

Հումանիտար գիտությունների և արվեստի ֆակուլտետ

Հուլիսի 13, ժամը 10:00 /առկա-հեռակա բակալավր/

Մանկավարժության ֆակուլտետ

Հուլիսի 13, ժամը 13:00 /առկա-հեռակա բակալավր/

Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետ

Հուլիսի 14, ժամը 10:00 /առկա-հեռակա բակալավր/

Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետ

Հուլիսի 14, ժամը 13:00 /առկա-հեռակա բակալավր/

Ռազմական ամբիոն

Հուլիսի 15, ժամը 14:00 /առկա-հեռակա բակալավր/

Դիպլոմների հանձնման վայրը՝ ՇՊՀ-ի բակ:

Շիրակի պետական համալսարանի մագիստրոս-շրջանավարտների դիպլոմների հանձնման պաշտոնական միջոցառումը տեղի կունենա համալսարանի բակում հուլիսի 15-ին, ժամը 10:00-ին:

Խնդրում ենք ավարտական վկայականներն ստանալու համար ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և շրջիկ թերթիկով։