ԸՆԴԼԱՅՆՎՈՒՄ ԵՆ ԷՐԱԶՄՈՒՍ+ ABioNet ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐԸ

Էրազմուս+ ABioNet ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ն համագործակցության պայմանագրեր է կնքել Շիրակի մարզի պետական և հասարակական կազմակերպությունների հետ, որոնց աշխատակիցներն ընդգրկված են վերոնշյալ ծրագրի շնորհիվ ներդրված «Կենսատեխնոլոգիա» մագիստրոսական կրթական ծրագրի դասավանդման, ընթացիկ ու ամփոփիչ ստուգումների և ավարտական թեզերի ղեկավարման աշխատանքներում:

Ս.թ. հունիսի 28-ին մեր գործընկերները՝ «Գյումրու սելեկցիոն կայան» ՓԲԸ արտադրության գծով տնօրենի տեղակալ գ.գ.թ. Վասպուրական Մելիքյանը և  ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների և մոնիթորինգի վարչության Շիրակի բաժնի գլխավոր խորհրդատու, տ.գ.թ. Արայիկ Հարությունյանը, ամփոփիչ ստուգում անցկացրեցին «Բույսերի կենսատեխնոլոգիա» և «Մանրէների կենսատեխնոլոգիա» առարկաներից։ Մեր ուսանողները ցուցաբերեցին գերազանց արդյունքներ: