ՇՊՀ-ի ուսանողը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն

Դորտմունդում անցկացված ազատ ոճի ըմբշամարտի Մ21 Եվրոպայի առաջնությունում ՇՊՀ-ի Ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ բաժնի 1-ին կուրսի ուսանող Լյովա Գևորգյանը հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

125 կգ քաշային կարգում հանդես եկող Լյովա Գևորգյանը մեծ առավելությամբ հաղթեց իր բոլոր մրցակիցներին, իսկ եզրափակիչ գոտեմարտում 11-0 հաշվով ջախջախեց ադրբեջանցի ըմբիշին:

Մեր հսկան այժմ ծառայում է հայոց բանակում։ Մաղթում ենք բարի ծառայություն և նորանոր հաղթանակեր։