ՇՊՀ-ի դասախոսները մասնակցել են միջազգային առցանց գիտաժողովի

Վոլգոգրադի  պետական բժշկական համալսարանի և նրա մասնաճյուղի՝ Պյատիգորսկի բժշկադեղագործական ինստիտուտի նախաձեռնությամբ հունիսի 29-ին կայացել է գիտագործնական առցանց գիտաժողով, որին մասնակցել են նաև Շիրակի պետական համալսարանի դասախոսները։

«Հասարակությունն ու կրթությունը համաճարակի ընթացքում. հումանիտար և բժշկական ասպեկտներ» խորագրով գիտաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Ե․ Սերոբյանը։

«Համաճարակի ընթացքում  ներառական կրթության հնարավորությունները» խորագրով զեկույց է ներկայացել  Շիրակի մայր բուհի դասախոս, մանկ․ գիտ դոկտոր, պրոֆեսոր Ս․ Սողոյանը։

Կրթական գործընթացի կազմակերպման հումանիտար և բժշկական հարցերի քննարկմանը նվիրված միջազգային գիտաժողովն ընթացել է 2 բաժիններում, որոնց թեմատիկ քննարկումներին մասնակցել է  համալսարանի Մանկավարժության ամբիոնի հայցորդ Գ․ Մինասյանը։