ՈՒՍՈՒՄՆԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ
Ուսումնական գործընթացի կառավարման կենտրոնի պատմություն
Բուհական կրթությունն ապրում է բովանդակային անընդհատ նորացման, ուսումնառության ավելի ժամանակակից և առավել արդյունավետ ձևերի ու մեթոդների ներդրման գործընթաց՝ նպատակ հետապնդելով տեղական բուհերի աստիճանաբար ինտեգրումը եվրոպական բարձրագույն կրթության տարածքում: Արդեն կայացած իրողություն են ՇՊՀ-ում ուսուցման եռաստիճան՝ բակալավրական, մագիստրոսական և հետազոտողի կրթական համակարգի կայացումը, ուսումնական գործընթացում կրեդիտային համակարգի ներդրումը՝ ըստ կրեդիտների կուտակման ու փոխանցման միասնական համաեվրոպական ECTS համակարգի:
Այս ուղղությամբ մեծածավալ աշխատանքների համակարգման և կրթական բարեփոխումների իրականացման նպատակով 2012-ին ԳՊՄԻ-ում ուսումնական մասի հենքի վրա ստեղծվեց ուսումնամեթոդական վարչություն, որն իր կազմում ուներ երեք՝ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բաժիններ, որոնք իրականացնում էին ուսումնական գործընթացի պլանավորում, կազմակերպում և վերահսկում:
2017թ. մայիսին ուսումնամեթոդական վարչության գործառույթների մասնակի փոփոխություն կատարվեց և բաժինը վերանվանվեց ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոն:
2018թ. մայիսին ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և գործատուների հետ համագործակցության կենտրոնը վերանվանվեց Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն:
Այսօր բուհի ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի գործառույթներն են՝
- ուսումնական գործընթացի պլանավորում, համակարգում, կատարման վերահսկում.
- բակալավրիատի (առկա/հեռակա), մագիստրատուրայի ուսումնական և աշխատանքային պլանների ու առարկայական ծրագրերի մշակման գործընթացի համակարգում և վերահսկում.
- նոր կրթական ծրագրերի մշակման աշխատանքների համակարգում.
- ամբիոնների ուսումնական բեռնվածքների պլանավորում, համակարգում և կատարման վերահսկում.
- պետական որակավորման հանձնաժողովների աշխատանքների կազմակերպում, արդյունքների ամփոփում (այդ թվում` հաշվետվությունների), վերլուծություն.
- ընթացիկ և կիսամյակային քննությունների անցկացման համակարգում, վերահսկում, քննաշրջանի արդյունքների վերլուծություն.
- բուհի ստորաբաժանումների ուսումնական գործընթացին վերաբերող ուսումնամեթոդական տեղեկատվական ձևաթղթերի ապահովում, հաշվառում և վերահսկում.
- բակալավրիատի (առկա/հեռակա) և մագիստրատուրայի ընդունելությունների վերաբերյալ առաջարկությունների մշակում և ներկայացում` համապատասխան ընթացակարգով.
- ուսումնական գործընթացի հետ կապված հրամանների, նախագծերի ներկայացում ռեկտորին.
- ուսանողների շարժի հետ կապված /ընդունելություն, հեռացում, ուսանողական իրավունքների վերականգնում, տեղափոխություն, տարկետում, ակադեմիական արձակուրդ, երկրորդ մասնագիտություն և այլն/ հրամանների նախապատրաստում և ներկայացում ռեկտորին` համապատասխան ընթացակարգով.
- ուսումնական գործընթացի ժամանակացույցի կազմում և կատարման վերահսկում:
- կրթության որակի բարձրացմանն ուղղված աշխատանքների կազմակերպում.
- մասնագիտությունների հավատարմագրման հետ կապված աշխատանքների նախապատրաստում.
- առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսումնական, արտադրական, մանկավարժական, գիտամանկավարժական, գիտահետազոտական պրակտիկաների կազմակերպում, մեթոդական համակարգում և վերահսկում.
- բուհի ռեկտորի տարեկան հաշվետվության համար տվյալների տրամադրում.
- վճարովի կրթական ծառայությունների կազմակերպման համակարգում.
- առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողների անձնական գործերի ստեղծման և պահպանման գործի կազմակերպում և համակարգում.
- ուսանողների ավարտական փաստաթղթերի նախապատրաստում և հաշվառում.
- ուսանողների տվյալների էլեկտրոնային բազայի ստեղծում և պահպանում.
- ԿԳՄՍ նախարարության և այլ գերատեսչությունների համար ուսումնական գործընթացին վերաբերող տեղեկատվական, վիճակագրական տվյալների նախապատաստում և տրամադրում.
- ԿԳՄՍ նախարարությունից ստացվող՝ ուսումնական գործընթացին վերաբերող հանձնարարականների համակարգում.
- աշխատանքային պլանների և դասատախտակների համապատասխանության ստուգում, լսարանային ֆոնդի նպատակաուղղված և արդյունավետ բաշխում.
- ուսուցման տեխնիկական միջոցների և ուսանողների ակադեմիական տվյալների գրանցման էլեկտրոնային համակագերի ստեղծում, շահագործում.
- աջակցություն նորարարական ուսումնամեթոդական գործընթացների ներդրմանը, ինչպես նաև բուհում կրթական նոր տեխնոլոգիաների կիրառմանը.
- համագործակցություն և աջակցություն ամբիոններին ուսումնամեթոդական հենքի ստեղծման աշխատանքների նպատակով.
- կրթական համակարգի բարեփոխումների և ուսման որակի բարձրացման վերաբերյալ ուսանողների և դասախոսների հետ պարբերաբար խորհրդակցությունների ու սեմինարների կազմակերպում.
- ֆակուլտետների, ամբիոնների կողմից ուսումնական գործընթացի կազմակերպմանը վերաբերող հրամանների և հանձնարարականների կատարման վերահսկում.
- մասնակցություն ուսումնական գործընթացին վերաբերող ներբուհական կարգերի և կանոնակարգերի ստեղծմանը.
- ուսանողների ակադեմիական տվյալների միասնական էլեկտրոնային բազայի ստեղծում, շահագործում, վերակառուցում, միասնական էլեկտրոնային համակարգով ստուգարքային ու քննական տեղեկագրերի և դիպլոմի հավելվածի պատրաստման գործընթացի կազմակերպում: