Объявления

«Ավանդույթը և նորարարությունը մասնագիտական ուսուցման մեջ և ուսուցչի գործունեությունը» խորագրով 6-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով

Հայաստանի եվրոպական համալսարանի, Տվերի պետական համալսարանի մանկավարժական կրթության և սոցիալական տեխնոլոգիաների ինստիտուտի, Ռուսաստանի կրթության ակադեմիայի Տվերի գիտական կենտրոնի, Նավոյի պետական մանկավարժական ինստիտուտի, Եվրո-ասիական-չինական համալսարանների միջազգային դաշինքի, Շենյան Նավոյի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից 2024թ. մարտի 28-30-ը կազմակերպվում է «Ավանդույթը և նորարարությունը մասնագիտական ուսուցման մեջ և ուսուցչի գործունեությունը» խորագրով 6-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը, որին կարող են մասնակցել գիտամանկավարժական աշխատողներ, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ուսուցիչներ, դոկտորանտներ, ասպիրանտներ, դպրոցական և նախադպրոցական կրթության ոլորտի ուսուցիչներ, ինչպես նաև ժամանակակից պայմաններում մասնագիտական վերապատրաստման և ուսուցիչների գործունեության խնդիրներով հետաքրքրված բոլոր անձինք: Կարդալ ավելին․․․

«Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի կողմից 2024թ. մայիսի 22-24-ը կազմակերպվում է «Հանրային կառավարման արդի 30 հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը, որին կարող են մասնակցել բուհերի և գիտական կազմակերպությունների աշխատակիցներ:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մարտի 1-ը մասնակցության հայտն ուղարկել conference@paara.am էլ. հասցեին: Կարդալ ավելին․․․

«Հեքիաթի կախարդանքը. ինչպե՞ս օգտագործել հեքիաթը երեխաների և մեծահասակների զարգացման, դաստիարակության և հոգեբանական աջակցության համար» առցանց դասընթացների ծրագիր

SKLAD կրթական առցանց հարթակի կողմից 2024թ. հունվարի 30-ից մարտի 31-ը կազմակերպվում է «Հեքիաթի կախարդանքը. ինչպե՞ս օգտագործել հեքիաթը երեխաների և մեծահասակների զարգացման, դաստիարակության և հոգեբանական աջակցության համար» առցանց դասընթացների ծրագիրը, որին կարող են մասնակցել բուհերի և քոլեջների մանկավարժական և հոգեբանական մասնագիտությունների դասավանդողներ և ուսանողներ: Կարդալ ավելին․․․

«Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական առարկաների ուսուցման նորարարական տեխնոլոգիաներ» խորագրով XVI միջազգային գիտագործնական ինտերնետ-գիտաժողով

Մոզիրի Ի. Պ. Շամյակինի անվան պետական մանկավարժական համալսարանի կողմից 2024թ. մարտի 29-ին կազմակերպվում է «Ֆիզիկամաթեմատիկական և տեխնիկական առարկաների ուսուցման նորարարական տեխնոլոգիաներ» խորագրով XVI միջազգային գիտագործնական ինտերնետ-գիտաժողովը, որին կարող են մասնակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու ուսումնասիրող ուսանողներ և ասպիրանտներ: Կարդալ ավելին․․․

«Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի աշխարհում» խորագրով VIII միջազգային ուսանողական գիտագործնական գիտաժողով

Պուշկինի ինստիտուտի կողմից 2024թ. ապրիլի 26-ին կազմակերպվում է «Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի աշխարհում» խորագրով VIII միջազգային ուսանողական գիտագործնական գիտաժողովը, որին կարող են մասնակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու ուսումնասիրող ուսանողներ և ասպիրանտներ: Կարդալ ավելին․․․

«Գրաբարը որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով հանրապետական գիտաժողով Երևանի պետական համալսարանում

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը 2024թ. մարտ ամսին կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ «Գրաբարը որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով: Կարդալ ավելին․․․

27-րդ ամենամյա գիտաժողով Գավառի պետական համալսարանում

Գավառի պետական համալսարանը 2024թ. մայիսի 4-ին կազմակերպում է 27-րդ ամենամյա գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Կարդալ ավելին․․․

«Սպորտ, առողջություն, կրթություն» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողով

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի կողմից 2024թ. նոյեմբերին կազմակերպվում է «Սպորտ, առողջություն, կրթություն» խորագրով ամենամյա ուսանողական գիտաժողովը: Կարդալ ավելին․․․

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:Կարդալ ավելին․․․

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:Կարդալ ավելին․․․

Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ՇՊՀ-ում

Հարգելի՛ գործընկերներ,

12.12.2023թ.-ին՝ ժամը 13:00, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում Գիտական քաղաքականության ու նորարարության կենտրոնի կողմից համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվում է տեղեկատվական–իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններն ու առանձնահատկությունները: Կարդալ ավելին․․․

Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ՇՊՀ-ում

08.12.2023թ.-ին՝ ժամը 13:00, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման և Գիտական քաղաքականության ու նորարարության կենտրոնների կողմից համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվում է տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն գրագողության դեմ պայքարի ու ակադեմիական ազնվության ապահովման առկա համալսարանում մեխանիզմները և հնարավորությունները: Տեղեկատվական-իրազեկման հանդիպման բանախոսն է համալսարանի Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս, իրավաբան Վ. Բաղդասարյանը:

Լավագույն հետազոտական նախագիծ 2023» խորագրով 3-րդ միջազգային գիտահետազոտական մրցույթ

«Նոր գիտություն» գիտական համագործակցության միջազգային կենտրոնը  2023թ. դեկտեմբերի 13-ին կազմակերպում է «Լավագույն հետազոտական նախագիծ 2023» խորագրով 3-րդ միջազգային գիտահետազոտական մրցույթը, որին կարող են մասնակցել համալսարանի ուսանողներն ու աշխատակիցները:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2023թ. դեկտեմբերի 13-ը լրացնել մասնակցության հայտը և կազմհանձնաժողովին ուղարկել պահանջվող փաստաթղթերը: Կարդալ ավելին․․․

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների համար (հայցորդ, ասպիրանտ) 2023թ. նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանում անցկացվելու են մասնագիտական որակավորման քննություններ հետևյալ մասնագիտությունների գծով. Կարդալ ավելին․․․