Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամում 2023-2027թթ. գիտահետազոտական գործունեության զարգացման առաջնահերթություններն են.

  • Հայագիտություն (Հայոց պատմություն, Հայոց լեզու, Հայ միջնադարյան և նոր գրականություն, Նորագույն շրջանի հայ գրականություն, Արվեստագիտություն /Հայկական արվեստ/, Աշխարհագրություն /Հայաստանի աշխարհագրություն/),
  • Դեֆորմացվող պինդ մարմնի մեխանիկա,
  • Տեսական ֆիզիկա,
  • Կոնդենսացված վիճակի ֆիզիկա,
  • Դասավանդման և ուսուցման մեթոդիկա (մաթեմատիկա, ֆիզիկա),
  • Ընդհանուր երկրաբանություն:

Հայտերի, պահանջվող  այլ փաստաթղթերի տպագիր 2 օրինակներն անհրաժեշտ է ներկայացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ ուղարկել կենտրոնի sush.science2023@gmail.com էլ. փոստի հասցեին բոլոր աշխատանքային օրերին՝ մինչև 2024թ. հունվարի 18-ը, ժամը 18:00-ն: