Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը հայտարարում է ներբուհական դրամաշնորհի մրցույթ՝ համաձայն ««Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման» կարգի:

Հայտերի, պահանջվող  այլ փաստաթղթերի տպագիր 2 օրինակներն անհրաժեշտ է ներկայացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն, իսկ էլեկտրոնային տարբերակները՝ ուղարկել կենտրոնի sush.science2023@gmail.com էլ. փոստի հասցեին բոլոր աշխատանքային օրերին՝ մինչև 2024թ. հունվարի 18, ժամը 18:00ն: