Հերթական գիտական սեմինարը ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում տեղի ունեցավ հերթական գիտական սեմինարը։ Սեմինարն իր մեջ ներառում էր հետևյալ հիմնական թեմաները՝ «Մաշկի խնդիրներ», «Ծերացման ձևեր», «Գեղեցիկ և երիտասարդ մաշկ ունենալու համար խնամք»։ Սեմինարի զեկուցումը պատրաստել էին «Դեղագործական քիմիա» մասնագիտության 3-րդ և 4-րդ կուրսի ուսանողները՝ Կենսաբանության և քիմիայի ամբիոնի ասիստենտ, քիմիական գիտությունների թեկնածու Արմենուհի Խաչատրյանի ղեկավարությամբ։

Սեմինարի ընթացքում զեկուցողները ներկայացրեցին գեղեցկության չափանիշները տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր մշակույթներում։ Անդրադարձան մաշկի առողջության և մաշկն առավել երիտասարդ պահելու համար պատասխանատու՝ արյունատար, լիմֆատիկ և մկանային համակարգերի հիմնական գործունեությանը, առաջարկեցին մաշկն առողջ ու գեղեցիկ պահելու համար համապատասխան սննդակարգ։

Բանախոսները ներկայացրեցին նաև ծերացման տիպերը և առաջարկեցին դրանց դեմ պայքարի միջոցներ։