«Հեքիաթի կախարդանքը. ինչպե՞ս օգտագործել հեքիաթը երեխաների և մեծահասակների զարգացման, դաստիարակության և հոգեբանական աջակցության համար» առցանց դասընթացների ծրագիր

SKLAD կրթական առցանց հարթակի կողմից 2024թ. հունվարի 30-ից մարտի 31-ը կազմակերպվում է «Հեքիաթի կախարդանքը. ինչպե՞ս օգտագործել հեքիաթը երեխաների և մեծահասակների զարգացման, դաստիարակության և հոգեբանական աջակցության համար» առցանց դասընթացների ծրագիրը, որին կարող են մասնակցել բուհերի և քոլեջների մանկավարժական և հոգեբանական մասնագիտությունների դասավանդողներ և ուսանողներ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. հունվարի 29-ը լրացնել մասնակցության հայտը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ անցնելով http://skld.me/magic-of-stories-course հղումով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները և աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):