«Գրաբարը որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով հանրապետական գիտաժողով Երևանի պետական համալսարանում

Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Հայոց լեզվի պատմության և ընդհանուր լեզվաբանության ամբիոնը 2024թ. մարտ ամսին կազմակերպում է հանրապետական գիտաժողով՝ «Գրաբարը որպես արդի արևելահայերենի բառապաշարի հարստացման և տերմինաշինության աղբյուր» խորագրով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. փետրվարի 1-ը մասնակցության հայտն ուղարկել hlpambion@ysu.am էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):