Տեղեկատվական–իրազեկման հանդիպում ՇՊՀ-ում

Հարգելի՛ գործընկերներ,

12.12.2023թ.-ին՝ ժամը 13:00, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի նիստերի դահլիճում Գիտական քաղաքականության ու նորարարության կենտրոնի կողմից համալսարանի աշխատակիցների և ուսանողների համար կազմակերպվում է տեղեկատվական–իրազեկման հանդիպում, որի ընթացքում կներկայացվեն գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից իրականացվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններն ու առանձնահատկությունները: Տեղեկատվական–իրազեկման հանդիպման բանախոսներն են.

  • Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, «Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Լ. Մարգարյանը,
  • «Մաթեմատիկա, ֆիզիկա և տեղեկատվական տեխնոլոգիաներ» ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Վ. Մանուկյանը:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: