«Գործաբանությունը լեզվաբանության համատեքստում» թեմայով սեմինար

Շիրակի պետական համալսարանի Օտար լեզուների և գրականության ամբիոնում տեղի ունեցավ գիտական սեմինար, որի բանախոսն էր Երևանի պետական համալսարանի Միջմշակութային հաղորդակցության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շուշան Պարոնյանը։ Սեմինարի թեման էր «Գործաբանությունը լեզվաբանության համատեքստում»։

Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ գործաբանության հիմնադրույթներին, խոսողական ակտերին, ներկայացրեց տեքստի և խոսույթի տարբերակումը։

Սեմինարի ավարտին Շուշան Պարոնյանը պատասխանեց մասնակիցների հարցերին։