«Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի աշխարհում» խորագրով VIII միջազգային ուսանողական գիտագործնական գիտաժողով

 

Պուշկինի ինստիտուտի կողմից 2024թ. ապրիլի 26-ին կազմակերպվում է «Ռուսաց լեզվի և ռուսական մշակույթի աշխարհում» խորագրով VIII միջազգային ուսանողական գիտագործնական գիտաժողովը, որին կարող են մասնակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու ուսումնասիրող ուսանողներ և ասպիրանտներ:

Գիտաժողովը կանցկացվի հիբրիդային (առկա և հեռավար) ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. մարտի 1-ը ուղարկել գիտական ղեկավարի հետ համահեղինակությամբ աշխատանքը և լրացնել մասնակցության հայտը՝ անցնելով https://clck.ru/37mgxR հղումով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ https://clck.ru/37mhvQ հղումով, իսկ բոլոր հարցերով դիմել forkiscience@pushkin.institute էլեկտրոնային հասցեով:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի ուսանողները և աշխատակիցները կարող են դիմել, իսկմասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):