27-րդ ամենամյա գիտաժողով Գավառի պետական համալսարանում

Գավառի պետական համալսարանը 2024թ. մայիսի 4-ին կազմակերպում է 27-րդ ամենամյա գիտաժողովը:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. ապրիլի 25-ը լրացնել էլեկտրոնային հայտ (http://gsu.am/hy/electroniapplication/), իսկ զեկուցումներն ուղարկել ԳՊՀ info@gsu.am, infogsu@mail.ru էլեկտրոնային հասցեներին:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):

Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: