«Ավանդույթը և նորարարությունը մասնագիտական ուսուցման մեջ և ուսուցչի գործունեությունը» խորագրով 6-րդ միջազգային գիտագործնական գիտաժողով

Հայաստանի եվրոպական համալսարանի, Տվերի պետական համալսարանի մանկավարժական կրթության և սոցիալական տեխնոլոգիաների ինստիտուտի, Ռուսաստանի կրթության ակադեմիայի Տվերի գիտական կենտրոնի, Նավոյի պետական մանկավարժական ինստիտուտի, Եվրո-ասիական-չինական համալսարանների միջազգային դաշինքի, Շենյան Նավոյի պետական մանկավարժական ինստիտուտի կողմից 2024թ. մարտի 28-30-ը կազմակերպվում է «Ավանդույթը և նորարարությունը մասնագիտական ուսուցման մեջ և ուսուցչի գործունեությունը» խորագրով 6-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովը, որին կարող են մասնակցել գիտամանկավարժական աշխատողներ, բարձրագույն և միջին մասնագիտական կրթության ուսուցիչներ, դոկտորանտներ, ասպիրանտներ, դպրոցական և նախադպրոցական կրթության ոլորտի ուսուցիչներ, ինչպես նաև ժամանակակից պայմաններում մասնագիտական վերապատրաստման և ուսուցիչների գործունեության խնդիրներով հետաքրքրված բոլոր անձինք:

Գիտաժողովի աշխատանքային լեզուն ռուսերենն է:

Գիտաժողովը կանցկացվի առցանց ձևաչափով:

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2024թ. փետրվարի 20-ը մասնակցության զեկույցն ու մասնակցի վերաբերյալ տվյալները (անուն, ազգանուն, երկիր, կազմակերպության անվանում, գիտական աստիճան, հեռախոս) ուղարկել research@eua.am էլ. հասցեին:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները և ուսանողները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոն (sush.science2023@gmail.com):