«Գիտություն, մշակույթ, արվեստ. տեսությանն ու պրակտիկային առնչվող խնդիրները» խորագրով համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով

Բելգորոդի արվեստի և մշակույթի պետական ինստիտուտը 2023 թ.-ի փետրվարի 2‑ին կազմակերպում է «Գիտություն, մշակույթ, արվեստ. տեսությանն ու  պրակտիկային առնչվող խնդիրները» խորագրով համառուսական (միջազգային մասնակցությամբ) գիտագործնական գիտաժողով:

Գիտաժողովի ուղղություններն են՝

  • տեխնոլոգիաները կրթության ոլորտում,
  • մշակույթի և արվեստի ուսումնասիրության արդի սոցիալական, հումանիտար և փիլիսոփայական հիմնախնդիրները,
  • պարարվեստի հեռարձակման հիմնախնդիրները ժամանակակից սոցիալ-մշակութային հարթակում,
  • ժողովրդական արվեստի մշակույթը ժամանակակից մշակութային և կրթական հարթակում,
  • հումանիտար գիտությունների մարդ-ստեղծագործական ներուժը,
  • երաժշտական ​​մասնագիտական ​​կրթության տեսության, պատմության և մեթոդների արդի հիմնախնդիրները,
  • ժողովրդական երաժշտությունը ժամանակակից մշակութային և կրթական ոլորտներում,
  • սոցիալական և մշակութային գործունեության արդի հիմնախնդիրները,
  • գրադարան և հրատարակչություն. նոր իրողություններ և հեռանկարներ,
  • մասնագիտական ​​կրթության ժամանակակից հիմնախնդիրները,
  • երաժշտական ​​արվեստ. պատմություն, ավանդույթներ, արդիականություն,
  • տոնական միջոցառումների նորարարական ձևերը մեր ժամանակի սոցիալ−մշակութային հարթակում,
  • ուսանողական ինքնակառավարման զարգացման ժամանակակից մոտեցումները,
  • միջմշակութային կրթական հարացույցի ձևավորման հիմնախնդիրները,
  • արդի թատերական գործընթացի հիմնական ուղղություններն ու խնդիրները գեղարվեստական ​​ստեղծագործության պրակտիկայում,
  • զբոսաշրջության զարգացման խնդիրներն ու հեռանկարները ժամանակակից պայմաններում.

Գիաժողովի աշխատանքային լեզուներն են ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է  մինչև 2023 թ․-ի հունվարի 20-ը հոդվածն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ onk@bgiik.ru և լրացնել մասնակցության հայտը՝ https://forms.yandex.ru/cloud/638dae7aeb61467ac7b33c6f/։

 

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի աշխատակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/shsu.science@gmail.com

Информационное письмо НКИ 2023