Համագործակցություն դաշտային պրակտիկայի շրջանակում

Ոսումնա-դաշտային պրակտիկան պարտադիր ծրագրային բաղադրիչ է համարվում բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնի ուսանողների համար: Ամբիոնը շարունակում է իր սերտ համագործակցությունը ԵՊՀ-ի կենդանաբանության ամբիոնի հետ:

Վերջերս Շիրակի Պետական Համալսարանի ուսանողները համատեղ ուսումնական պրակտիկա են անցկացրել ԵՊՀ-ի Կենսաբանության ֆակուլտետի Կենդանաբանության ամբիոնում շարժունության ծրագրով հյուրընկալված` Գերմանիայի Հումբոլդտի համալսարանի (Humboldt University of Berlin) բակալավրիատի երեք ուսանողների հետ Ախուրյանի կիրճի տարածքում: Ոսումնա-դաշտային պրակտիկայի նպատակն էր. ուսանողներին ծանոթացնել տվյալ տարածքի կենդանիների հիմնական էկոլոգիա-ֆաունիստական կոմպլեքսների հետ, ցույց տալով տեսակների բազմազանությունը և բնության մեջ գոյություն ունեցող փոխհարաբերությունների բարդությունը: ԵՊՀ-ի կենդանաբանության ամբիոնի վարիչ` կենս. գիտ. դոկտոր Մ. Առաքելյանը ուսանողներին ծանոթացրեց դաշտային նյութի հավաքման և գործիքների հետ աշխատելու մեթոդիկային: Հետաքրքիր և արդյունավետ պրակտիկան ապահովեց տեսական գիտելիքների ամրապնդումը: