ՍՑԵՆԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹ

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն  հայտարարում է հեռուստատեսային խաղ-շոուի սցենարների հանրապետական մրցույթ:

 

Ովքե՞ր կարող են դիմել

Մրցույթին կարող են մասնակցել սցենարիստներ, անհատ ստեղծագործողներ և բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են։

 

Նպատակը

Սցենարի նպատակն է ի ցույց դնել համայնքապետի և/կամ ավագանու օրինակելի մոդել/ներ։ Հեռուստախաղի արդյունքում ժյուրիի և հեռոսւտադիտողների ձայների մեծամասնությամբ պիտի հաղթի այն մասնակիցը, ով տեղական ինքնակառավարման խնդիրներին օրենքի ոգուն և տառին համապատասխան լուծումներ կտա։

 

Սցենարում պետք է նկարագրվեն տեղական ինքնակառավարման բարդ իրավիճակներ, համայնքի անդամների, հարևան համայնքների, Ազգային Ժողովի, Կառավարության, բիզնեսների, դոնորների և այլոց հետ կապված խրթին իրավիճակներ։ Խաղի մասնակիցները պիտի ցուցաբերեն հմտություններ և օրենքների իմացություն իրավիճակներից դուրս գալու համար։

 

Զուգահեռաբեր խաղը պետք է ծառայի որպես կրթական գործիք հանրության ավելի լայն լսարանի համար՝ հասկանալի դարձնելու ժողովրդավարական օրակարգի ձևավորման և տեղական ինքնակառավարման մասնակցային գաղափարախոսությունը։

 

Ինչպիսի՞ն պետք է լինի սցենարը

Հեղինակներն ազատ են առաջարկելու հեռուստախաղի ձևաչափը և իրականացման եղանակը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ նկարահանման համար հատկացվելու է 2 ամիս, ուստի ենթադրվում է, որ հեռուստախաղը 3 մրցակցային փուլ կունենա, յուրաքանչյուրը՝ 30-40 րոպե տևողությամբ։

 

Առաջարկված սցենարները պետք է ներկայացնեն և արտացոլեն Հայաստանում ժողովրդավարական կառավարման մարտահրավերները և քվեարկության համակարգը։

 

Այն պետք է լինի դինամիկ՝ դերակատարներին դնելով բարդ իրավիճակների մեջ, որոնցից դուրս գալու համար նրանք պետք է մշակեն ռազմավարություններ/մարտավարություն: Ինտերակտիվ բաղադրիչը պարտադիր է, քանի որ հեռուստադիտողները պետք է հնարավորություն ունենան արձագանքելու, մեկնաբանելու, հարցեր տալու և, ի վերջո, քվեարկելու համար:

 

Մրցանակը

Լավագույնը ճանաչված սցենարի հիման վրա կնկարահանվի հաղորդում և եթեր կհեռարձակվի Շիրակի մարզային հեռուստատեսությամբ։  Հաղթող մասնակիցը կպարգևատրվի 150.000 ՀՀ դրամով:

 

Ե՞րբ է դիմելու վերջնաժամկետը

Սցենարները կարող եք ներկայացնել մինչև 2018 թվականի հունիսի 20-ը։

 

Ինչպե՞ս մասնակցել

Մրցույթին ներկայացվող սցենարները և մասնակցության հայտադիմումը  կարող եք ուղարկել logosngo@gmail.com կամ infologosngo@gmail.com էլ. հասցեներին` թեմայի տողում նշելով՝ «Սցենարի մրցույթ»։

Հայտադիմումում պետք է անպայման լրացնել բոլոր դաշտերը:

 

Լրացուցիչ տեղեկատվություն

«ԼոգոՍ» Իրավապաշտպան ՀԿ-ն երաշխավորում է Ձեր հեղինակային իրավունքների պաշտպանությունը:

Մրցութային հանձնաժողովի կողմից կարող են ընտրվել տարբեր հայտատուների կողմից ներկայացված սցենարների մասեր և այդ դեպքում կազմակերպության կողմից նախատեսված դրամական պարգևը հավասարաչափ կբաշխվի ընտրված հայտատուների միջև:

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝ 093/041 053330 հեռախոսահամարներով:

Մանրամասների համար այստեղ: