ՇՊՀ-ի ուսանող-մարզիկները պարգևատրվեցին

Շիրակի պետական համալսարանում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը պատվոգրեր ու դրամական պարգևներ հանձնեց Լիխտենշտեյնում կայացած Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած ուսանողներին ու դասախոս-մարզչին:

Շիրակի մայր բուհի «ֆիզիկական դաստիարակություն և սպորտային մարզումներ» բաժնի 1-ին կուրսի ուսանող Երվանդ Մկրտչյանը աթլետիկայից 3000 մետր վազքում ոսկե մեդալ է նվաճել: Ուսանողի անձնական մարզիչը ՇՊՀ-ի դասախոս Գրիգոր Բարսեղյանն է:

Նույն բաժնի 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Մկրտչյանն էլ  շվեդական փոխանցավազքում բրոնզե մեդալ նվաճած տղաների քառյակում է: