Աշխատանքային հանդիպում Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (РЦНК) ղեկավարի հետ
Փետրվարի 22-ին Շիրակի պետական համալսարանում աշխատանքային քննարկում կայացավ Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (РЦНК) ղեկավարի հետ։ Հանդիպման նպատակը Գյումրիում ռուսական համայնքի կրթական խնդիրների վերհանումն էր՝ մասնավորապես կարևորելով մասնագիտական կրթությունը։