Միասնության երթ՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված հերոսների

Փետրվարի 15-ին Շիրակի պետական համալսարանի բակից մեկնարկեց միասնության երթ՝ ի հիշատակ արցախյան պատերազմում զոհված հերոսների։
Շիրակի պետական համալսարանի Նոր Ուսանողական խորհրդի, «Ռեստարտ Գյումրի» նախաձեռնությունների կենտրոնի և Գյումրու Հայորդյաց տան նախաձեռնությամբ իրականացված երթն ավարտվեց Հայորդաց տան դահլիճում՝ սաների հայրենասիրական երգերի ու պարերի կատարմամբ։