Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծի մեկնարկային հանդիպում

2021 թվականի փետրվարի 10-11-ը տեղի ունեցավ «Շրջանավարտների աշխատունակությունը բարձրացնելու նպատակով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության ներդրում Հայաստանի և Մոլդովայի բարձրագույն կրթության համակարգերում» (WBL4JOB) նախագծի մեկնարկային առցանց հանդիպումը:

Erasmus + ծրագրի WBL4JOB նախագիծը նպատակ ունի կրթական քաղաքականության, իրավական դաշտի և դուալ բարձրագույն կրթության ընդհանրական ու ճկուն մոդելի (ԴԲԿՄ) մշակման և ներդրման միջոցով խթանել ձեռնարկությունների ու բուհերի միջև համագործակցությունը, բարձրացնել շրջանավարտների աշխատունակությունը` վերջնական նպատակ ունենալով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության (ԱՀՈՒ) ներդրումը Հայաստանում և Մոլդովայում:

Նախագծի կոնսորցիումը բաղկացած է 12 գործընկեր հաստատություններից՝ Հայաստանից, Մոլդովայից, Ֆրանսիայից, Բելգիայից և Ավստրիայից: Նախագծի համակարգողն է Հայաստանում ֆրանսիական համալսարանը: Շիրակի պետական համալսարանը նույնպես հանդիսանում է նախագծի գործընկեր համալսարան: