Աշխատանքային հանդիպում Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (РЦНК) ղեկավարի հետ

Փետրվարի 22-ին Շիրակի պետական համալսարանում աշխատանքային քննարկում կայացավ Գյումրիում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի (РЦНК) ղեկավարի  հետ։

Հանդիպման նպատակը Գյումրիում ռուսական համայնքի կրթական խնդիրների վերհանումն էր՝ մասնավորապես կարևորելով մասնագիտական կրթությունը։ Հաշվի առնելով հյուսիսային տարածաշրջանում ամենամեծ բուհի՝ Շիրակի պետական համալսարանի հնարավորությունները, քննարկվեցին ռուսական համայնքի համար կրթական ծառայություններ մատուցելու, դրա իրականացման ձևերի բազմազանեցման և շահառուների կրթական կարիքներին առավել չափով համապատասխանեցնելու հարցերը։

Հանդիպման օրակարգում էին նաև Ռուսաստանի Դաշնության հայ համայնքների և ռուսաստանյան բուհերի հետ համագործակցության ստեղծման և ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես՝ նշվեց Գյումրիի քույր քաղաք Կուրսկի համալսարանի հետ համագործակցություն սկսելու, համապատասխան հուշագիր կնքելու, ինչպես նաև ակադեմիական շարժունության և փոխանակման ծրագրեր իրականացնելու կարևորությունը։