«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցների հերթական հանդիպումը ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում կայացավ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ներկայացուցիչների հերթական հանդիպումը համալսարանի ուսանողների և դասախոսների հետ։

Մինչ ծրագրի ներկայացումը ներկաներին ողջունեցին և ծրագրի առաքելությունը կարևորեցին ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը և ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն -պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը։

«Դասավանդի՛ր, Հայաստան»-ի մասնակիցները ներկայացրին «Առաջնորդության զարգացման» երկամյա ծրագիրը, խոսեցին դրա նպատակների, ընձեռած հնարավորությունների, պահանջների ու դիմելու կարգի մասին։

Հանդիպման ավարտին ծրագրի մասնակիցները պատասխանեցին նաև ուսանողների հարցերին։

Հիշեցնենք, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը, հավաքագրելով և վերապատրաստելով համալսարանների շրջանավարտներին ու երիտասարդ մասնագետներին՝ անկախ մասնագիտությունից, գործուղում է նրանց Հայաստանի մարզային այն դպրոցները, որտեղ կա ուսուցչի կարիք։

Ծրագրի բոլոր մանրամասներին ու դիմելու կարգին ծանոթացեք հետևյալ հղումով․ https://arm.teachforarmenia.org/