Հանուն հայրենիքի իր պարտքը կատարելիս զոհվել է ՇՊՀ-ի ուսանող Արման Մանուկյանը

Խորը վշտով հայտնում ենք, որ արցախա-ադրբեջանական սահմանին ընթացած պատերազմական գործողությունների ընթացքում զոհվել է Շիրակի պետական համալսարանի «Նախնական զինվորական պատրաստություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանող Արման Սամվելի Մանուկյանը։
22-ամյա Արման Մանուկյանը Շիրակի մարզի Մեղրաշատ համայնքից էր։
Շիրակի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, աշխատակիցները և ուսանողներն իրենց խորը վշտակցությունն են հայտնում Արման Մանուկյանի ընտանիքին, հարազատներին, զինակիցներին ու ընկերներին։
Հավերժ փառք հայրենիքի համար կյանքը զոհաբերած մեր քաջորդիներին։