«Ընդհանուր և մասնագիտական կրթության թվային վերափոխման կառավարումը» խորագրով գիտագործնական գիտաժողով
Նիժնի Նովգորոդի ազգային հետազոտությունների պետական համալսարանի Պավլովյան մասնաճյուղը 2021թ․-ի մարտի 3-ին կազմակերպում է «Ընդհանուր և մասնագիտական կրթության թվային վերափոխման կառավարումը» խորագրով գիտագործնական գիտաժողով միջազգային մասնակցությամբ։ Գիտաժողովի նպատակն է ընդհանուր և մասնագիտական կրթության համակարգում հեռավար ուսուցման տեխնոլոգիաների օգտագործման փորձի ընդհանրացումը և տարածումը։
Գիտաժողովի խնդիրներն են՝
- հեռավար ուսուցման տեխնոլոգիաների օգտագործման փորձի փոխանակում,
- հեռավար կրթության մասսայականացում,
- աշխատանք ուսուցիչների հետ հեռավար կրթական տեխոլոգիաների կիրառմամբ։
Գիտաժողովին կարող են մասնակցել կրթության ոլորտի գիտնականներ, տեղեկտավական ոլորտի մասնագետներ, ինչպես նաև ուսանողներ, ուսուցիչներ և կրթական հաստատությունների ղեկավարներ։
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- ժամանակակից կրթության վերափոխում. համակարգային համատեքստում,
- հեռավար ուսուցման տեխնոլոգիաները կրթության ոլորտում,
- միջին մասնագիտական կրթական հաստատություններում ուսանողների պրակտիկայի կազմակերպման ընթացքում հեռավար կրթության կազմակերպման խնդիրները,
- դպրոցը հեռավար ուսուցման համատեքստում․ խնդիրներ և հեռանկարներ,
- բարձրագոււյն կրթական հաստատություններում հեռավար ուսուցման տեխնոլոգիաները։
Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի փետրվարի 24-ը հոդվածն ու ուղեկցող նամակը ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ pf_nngu@mail.ru։
Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):