«Մանկավարժական կրթություն. ավանդույթներ, նորարարություններ, հեռանկարներ» խորագրով XII միջազգային գիտագործնական գիտաժողով

Ռուսաստանի Դաշնության Մանկավարժական կրթության գիտությունների միջազգային ակադեմիան և Շադրինի պետական մանակավարժական համալսարանը  Բարանովիչի պետական համալսարանի (Բելառուս), Թարազիի պետական մանկավարժական համալսարանի (Ղազախստան) և Օշսկիի հումանիտար-մանկավարժական ինստիտուտի (Ղրղզստան) հետ համատեղ  2021 թ.‑ի մարտի 26-ին կազմակերպում է «Մանկավարժական կրթություն. ավանդույթներ, նորարարություններ, հեռանկարներ» խորագրով  XII միջազգային գիտագործնական գիտաժողով:

Գիտաժողովին կարող են մասնակցել  գիտնականներ, դասախոսներ, ասպիրանտներ, հետազոտական աշխատանքով զբաղվող ուսանողներ, ուսումնական հաստատությունների ղեկավարներ և ուսուցիչներ: Գիտաժողովի նյութերը կհրատարկվեն РИНЦ տվյալների բազայում ներառված «Տեղեկագրիչ» էլետրոնային հարթակում:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝  ռուսերեն, անգլերեն:

Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝

  • մանկավարժական կրթության տեսական և մեթոդական հիմքերը,
  • առողջապահական տեխնոլոգիաները ժամանակակից կրթական ոլորտում,
  • երեխան՝ որպես ճանաչողական և հոտեզոտական գործունեության սուբյեկտ,
  • երեխաների սոցիալական և հաղորդակցական զարգացումը. մեթոդաբանության, տեսության և պրակտիկայի խնդիրները,
  • նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների խոսքի զարգացման ժամանակակից մոտեցումները,
  • ուսումնական գործընթացի ընթացքում հոգեբանական և մանկավարժական աջակցություն,
  • տեղեկատվական և հաղորդակցկան տեխնոլոգիաներն ուսուցչի մասնագիտական պատրաստվածության մեջ,
  • ներառական կրթություն. տեսությունից մինչև գործնական մաս,
  • ընտանիքի, նախակրթարանի և դպրոցի փոխազդեցությունը երեխայի զարգացման վրա,
  • կրթական հաստատությունների կառավարման տեսություն և պրակտիկա,
  • որակի կառավարման համակարգի զարգացման և կատարելագործման խնդիրները:

Մասնակցության հայտը և հոդվածն անհրաժեշտ է մինչև 2021 թ.-ի մարտի 26-ը ուղարկել հետևյալ էլետրոնային հասցեին:

Մասնակցության դեպքում խնդրում ենք ՇՊՀ-ի աշխատակիցներին տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (shsu.science@gmail.com):

ИНФОРМАЦИОННОЕ ПИСЬМО