Մասնագիտական կողմնորոշման դաս՝ լրագրությունից

Փետրվարի 16-ին Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի դասախոսները մասնագիտական կողմնորոշման դասընթաց անցկացրեցին  Գյումրու թիվ 37 ավագ դպրոցի բարձր դասարանցիների համար։

Լրագրության բաժնի դասախոսները ներկայացրեցին լրագրողի բարդ ու պատասխանատու մասնագիտության առանձնահատկությունները, խոսեցին մասնագիտական նրբություններից, պատերազմական իրավիճակում վերջիններիս դերակատարությունից։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց հեռուստատեսության և ռադիոյի դերին։  Հանդիպման ընթացքում աշակերտները զբաղվեցին նաև ստեղծագործական աշխատանքով, հանդիպումն անցավ բավական ակտիվ։  Աշակերտներից շատերն արդեն որոշել էին դառնալ լրագրողներ՝ իրենց լուման ունենալու չորրորդ իշխանության զարգացմանը մեր երկրում։