Պարգևատրվել են 2020 թվականի լավագույն ուսանողները

Փետրվարի 17-ին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել 2020 թվականի «Լավագույն ուսանող» մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը։

«Լավագույն ուսանող» մրցույթն անցկացվել է բակալավրի ու մագիստրոսի կրթական ծրագրերով 7 ոլորտներում՝ բնագիտություն, հասարակագիտություն, հայագիտություն, հումանիտար, բժշկություն, ճարտարագիտություն և մշակույթ-սպորտ։ Մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերով հաղթող է ճանաչվել 38 ուսանող։

Շիրակի պետական համալսարանից մագիստրոսի կրթական ծրագրով «Հասարակագիտություն» ոլորտում 1-ին տեղն է զբաղեցրել Սոցիալական գիտությունների և իրավունքի ֆակուլտետի «Հոգեբանություն» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Մառա Հարությունյանը։

Շնորհավորում ենք և մաղթում նորանոր հաջողություններ: