ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղերձը Հանրապետության տոնի առթիվ
1918-ի մայիսին իրականություն դարձավ հայերիս դարավոր երազանքը՝ մեր սրբազան հողի մեզ հասած հատվածի վրա հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը։ Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերով ոգեշնչված մեր պատմութունն այլևս փոխեց իր ընթացքը։