«Երիտասարդները վստահության մասին» մրցանակաբաշխության փակման արարողություն Հայաստանի ամերիկյան համալսարանում

Հայաստանի ամերիկյան համալսարանը հրավիրում է Ձեզ մասնակցելու առաջին անգամ Հայաստանում անցկացվող «Երիտասարդները վստահության մասին»  մրցանակաբաշխության փակման արարողությանը, որը տեղի կունենա 2022 թվականի հունիսի 1-ին, ժամը 16:00-17:00-ը Հայաստանի ամերիկյան համալսարանի Մեծ դահլիճում:

Հարյուրավոր դպրոցականներ Հայաստանից և եվրոպական այլ երկրներից մասնակցել են «Երիտասարդները վստահության մասին»  մրցույթին՝ ներկայացնելով իրենց տեսակետները հասարակական և քաղաքական կյանքում վստահությանը վերաբերող թեմաների մասին էսսեի, փոդքասթի, ֆիլմի, բլոգային գրառման, կարճ պատմվածքի կամ երկխոսության ձեւաչափով:

Մրցանակաբաշխությունը եզրափակում է Հայաստանում անցկացվող մրցույթը։ Հայաստանից հաղթողները կանցնեն հաջորդ փուլ՝ մրցելու եվրոպական երկրների մասնակիցների հետ:

Մրցույթը և մրցանակաբաշխությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Հորիզոն 2020» PERITIA եռամյա ծրագրի մի մասն է:

Միջոցառումն անցկացվելու է հայերեն՝ համաժամանակյա թարգմանությամբ անգլերեն։