Շիրակի պետական համալսարանն ու Գյումրու պետական բժշկական քոլեջը համագործակցության համաձայնագիր կնքեցին

Այսօր «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամը, ի դեմս ռեկտոր Ե․ Սերոբյանի և «Գյումրու պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ը, ի դեմս տնօրեն Մ․ Մարտիրոսյանի, կնքեցին համագործակցության համաձայնագիր։

Համաձայանգրով կարգավորվում են քոլեջի բարձր առաջադմություն ցուցաբերած շրջանավարտների ուսումնառությունը ՇՊՀ-ում համապատասխան մասնագիտություններով շարունակելու հետ կապված հարցերը՝ ղեկավարվելով «Կրթության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 2015թ․ հուլիսի 8-ի թիվ 752-Ն և 2020թ․ հունիսի 11-ի թիվ 921-Ն որոշումներով հաստատված կարգով։

Կողմերը պարտավորվում են նաև համագործակցել ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի փոխհամաձայնեցման և բարելավման աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել մեթոդական և մասնագիտական օգնություն՝ ուսանողների ուսման շարունակման գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով։