Հայրենական մեծ պատերազմի թեմայով սեմինար-քննարկում ՇՊՀ-ում

ՇՊՀ-ի պատմության և փիլիսոփայության ամբիոնը Գյումրիում ռուսական տան հետ համագործակցությամբ սեմինար-քննարկում էր կազմակերպել Հայրենական մեծ պատերազմի թեմայով, որին մասնակցեցին ՇՊՀ-ի դասախոսներ, ուսանողներ, Գյումրու դպրոցների ուսուցիչներ և աշակերտներ։

«ԽՍՀՄ պայքարը ֆաշիստական Գերմանիայի դեմ՝ արդի իրողությունների տեսանկյունից» և ««Հայրենական մեծ պատերազմ» թեմայի դասավանդման առանձնահատկությունները դպրոցում և բուհում» խորագրերով զեկուցումներ ներկայացրեցին պատմության և փիլիսոփայության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանը և դոցենտ Լիլիթ Ասոյանը։

ՇՊՀ-ի պատմության բաժնի 3-րդ կուրսի ուսանող Անի Ղազարյանն ու նույն բաժնի դիմորդ Ստելլա Պետրոսյանը հանդես եկան հայկական ազգային դիվիզիաների մարտական ուղու և Հայրենական մեծ պատերազմի հայ հերոսների մասին զեկուցումներով։

Բանախոսները պատասխանեցին ներկաների հարցերին, ծավալվեց քննարկում։

Հանդիպման ավարտին Գյումրիում ռուսական տան բարձրագույն կրթության հարցերով առաջատար մասնագետ Սվետլանա Հովհաննիսյանը նոր հրատարակված գրքեր նվիրեց պատմության և փիլիսոփայության ամբիոնին։