Հանրապետական ուսանողական գիտաժողով ՇՊՀ-ում
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ
ՍԵՊՏԵՄԲԵՐ 30, 2022Թ
ՀՀ, ԳՅՈՒՄՐԻ, ՇԻՐԱԿԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
2022թ.-ի սեպտեմբերի 30-ին Շիրակի պետական համալսարանում կայանալու է հանրապետական ուսանողական գիտաժողով:
Գիտաժողովի հիմնական ուղղություններն են՝
- ֆիզիկամաթեմատիկական գիտություններ և տեղեկատվական տեխնոլոգիաներ
- բնագիտություն և աշխարհագրություն
- հայոց լեզու և գրականություն
- օտար լեզուներ և գրականություն
- պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն
- տնտեսագիտություն
- մանկավարժություն, հոգեբանություն և սոցիալական աշխատանք
- մշակույթ և սպորտ
- ռազմագիտություն:
Գիատաժողովին կարող են մասնկացել բակալավրի, մագիստրատուրայի և հետոզոտողի կրթական ծրագրերում սովորող ուսանողներ:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը և անգլերենը:
Գիտաժողովին առկա կամ հեռակա մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2022թ.-ի սեպտեմբերի 16-ը լրացնել մասնակցության հայտը, ինչպես նաև sss@shsu.am էլեկտրոնային հասցեին ուղարկել զեկուցումներին համապատասխան հոդվածները՝ ըստ ներկայացվող պահանջների։
Ներկայացված հոդվածները ենթարկվելու են գրախոսման և տպագրվելու են առանձին նյութերի ժողովածուում: Մասնակցությունը հնարավոր է առկա և հեռավար:
Մանրամասների համար զանգահարել՝ 095-63-68-10, 093-12-11-28 հեռախոսահամարով։