Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան¦ հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների ուսանողական իրավունքների վերականգնման մասին

 

Հիմք ընդունելով «Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության» կարգի /ՀՀ կառավարության 2011թվականի օգոստոսի 25-ի թիվ 1240-Ն որոշում/ և ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման կարգի /ՀՀ կրթության և գիտության նախարարի 2018թ. դեկտեմբերի 17-ի թիվ 1676-Ն հրամանի հավելված/ դրույթների պահանջները՝ §Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան¦ հիմնադրամից և այլ բուհերից հեռացված, ազատված ուսանողների՝ համալսարանի առկա համակարգում (համապատասխան կամ հարակից մասնագիտություններով) ուսանողական իրավունքների վերականգնման մասին 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի դիմումներն ընդունվում են 2023 թվականի հունվարի  23-ից  մինչև փետրվարի 20-ը ներառյալ` թղթային կամ էլեկտրոնային տարբերակներով.

  • Թղթային տարբերակը՝ համալսարանում, հասցեն՝ ք.Գյումրի,Պ.Սևակի 4, 2-րդ հարկ, Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն:
  • Էլեկտրոնային տարբերակը՝ ՇՊՀ-ի էլեկտրոնային փոստի հասցեին՝ info@shsu.am:

Դիմումի հետ անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  1. անձնագրի պատճենը,
  2. ակադեմիական տեղեկանքը,
  3. հեռացման կամ ազատման հրամանի պատճենը,
  4. զինվորական ծառայության մասին փաստաթուղթը (ըստ անհրաժեշտության):

Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոն

(0312) 2-77-70