«Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» խորագրով միջազգային գիտագործնական 2-րդ համաժողով

Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը 2023 թ․-ի ապրիլի 15-ից 16-ը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» խորագրով երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ:

Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի խնդիրներն են՝ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

Համաժողովի ուղղություններն են՝

  • մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը,
  • ռուսերենը որպես օտար լեզու` միջմշակութային կրթության հիմք,
  • նորարարական սկզբունքները, մոտեցումները և տեխնոլոգիաները,
  • տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ,
  • ռուսերենի՝ որպես օտար լեզվի կրթական ծրագրերի նախագծումը,
  • լեզվի, գրականության և մշակույթի դերը,
  • լեզուների և մշակույթների դասավանդման մեթոդիկա,
  • ռուսերենը և այլ օտար լեզուներ. միջմշակութային հաղորդակցություն և նրանց դասավանդման մեթոդիկան,
  • միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն:

Համաժողովի լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:

Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը և հոդվածները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2023@gmail.com) մինչև 2023 թ․ մարտի 10-ը (ներառյալ): Հոդվածները կարող են ներկայացվել թե՛ որպես անհատական աշխատանք և թե՛ որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈւԳԸ՝ (sss@shsu.am):

Տեղեկատվական նամակ 2-րդ միջազգային համաժողով

Մասնակցության հայտ