«Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագրով ուսանողական գիտաժողով

Եվրասիա միջազգային համալսարանի հետազոտական կենտրոնը և ուսանողական գիտական ընկերությունը 2023 թ․-ի մարտի 2-ին նախաձեռնել են կազմակերպել ամենամյա ուսանողական գիտաժողով, որն այս տարի կրում է «Գլոբալ մարտահրավերները և կայուն զարգացումը» խորագիրը։ Գիտաժողովը նվիրված է Եվրասիա միջազգային համալսարանի 25 ամյակին։

Գիտաժողովին կարող են մասնակցել բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորողները։ Գիտաժողովին ներկայացվող զեկուցումները կարող են ունենալ մասնագիտական հետևյալ ուղղությունները․

  • իրավագիտություն,
  • օտար լեզուներ, գրականություն,
  • ընդհանուր և տարրական մանկավարժություն ու մեթոդիկա,
  • լրագրություն,
  • կառավարում,
  • ֆինանսներ,
  • տեղեկատվական համակարգեր,
  • դեղագիտություն և դեղերի տեխոնոլոգիա,

Խրախուսվում են գիտական ղեկավար-ուսանող համատեղ հետազոտությունները։

Ամենամյա ուսանողական գիտաժողովի լավագույն երեք աշխատանքների հեղինակների հոդվածները կներկայացվեն ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից ճանաչված «Բանբեր Եվրասիա միջազգային համալսարան» պարբերականում տպագրության։

Մասնակցության համար անհրաժեշտ է՝ https://forms.gle/Grx7tLwFmBEWWmnz7:

Գիտաժողովի վերաբերյալ առավել  մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով  Եվրասիա միջազգային համալսարանի կայքը՝ www.eiu.am:

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):