«Կրթական տեխնոլոգիաները՝ որպես մասնագիտական կրթության որակի բարելավման մեխանիզմ» խորագրով միջազգային գիտամեթոդական գիտաժողով

ՀՀ ոստիկանության կրթահամալիրի լեզուների ամբիոնը 2023 թ․-ի մարտի 24-ին կազմակերպում է «Կրթական տեխնոլոգիաները՝ որպես մասնագիտական կրթության որակի բարելավման մեխանիզմ» խորագրով միջազգային գիտամեթոդական գիտաժողով՝ նպատակ ունենալով քննարկել բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման մեթոդական աջակցության հրատապ խնդիրները՝ շեշտը դնելով լեզուների դասավանդման վրա:

Գիտաժողովի ձևաչափը՝ հիբրիդային: Հնարավոր են առցանց՝ վիդեոկոնֆերանսի միջոցով (հղում-հրավերը լրացուցիչ կուղարկվի համաժողովի մասնակիցներին միջոցառման նախօրեին), առկա և հեռակա ձևաչափեր։ Համաժողովի անցկացման ձևաչափի վերաբերյալ վերջնական որոշումը կայացնում է կազմկոմիտեն՝ հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը։

Գիտաժողովի արդյունքների հիման վրա նախատեսվում է հրատարակել գիտաժողովի նյութերի ժողովածու, ինչպես նաև միջոցառման ավարտին մասնակիցները կստանան մասնակցության վերաբերյալ հավաստագիր:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են  հայերենը և ռուսերենը:

Գիտաժողովին նախատեսվում է պրոֆեսորադասախոսական կազմի, գիտաշխատողների, մագիստրանտների, ասպիրանտների, պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ուսանողների մասնակցություն /«Երիտասարդ գիտնականի ամբիոն»/:

Համաժողովին մասնակցելու համար գրանցման վճար նախատեսված չէ։

   Նախատեսվում է քննարկել հետևյալ հարցերն ու ուղղությունները՝

  • նոր դարաշրջանի մարտահրավերները՝ լեզվաբանական ոլորտը իրավաբանական և ոստիկանական կրթության մեջ,
  • ներքին գործերի մարմինների մասնագիտական անձնակազմի լեզվական ուսուցման կատարելագործման արդի խնդիրները,
  • մասնագիտական կրթության ավանդական և նորարարական մոտեցումները,
  • նորարարական կրթական տեխնոլոգիաները մասնագիտական լեզվի դասավանդման գործում,
  • մուլտիմեդիական տեխնոլոգիաները մասնագիտական կրթության համակարգում,
  • հոգեբանական և մանկավարժական տեխնոլոգիաները մասնագիտական ուսուցման կառուցվածքում,
  • առցանց շարժունակությունը՝ որպես մասնագիտական վերապատրաստման որակի բարելավման ոլորտներից մեկը,
  • ապագա ոստիկանների և իրավաբանների ուսուցման համակարգում օտար լեզուների դասավանդման կրթական տեխնոլոգիաները:

Գիտաժողովի արդյունքներով նախատեսվում է հրատարակել ելույթների ժողովածու։  Մասնակցության շահագրգռվածության դեպքում խնդրում ենք մինչև 2023 թ․-ի մարտի 13-ը հոդվածը և դիմումը ուղարկել կազմկոմիտեի էլեկտրոնային հասցին /e-mail- galinarus13@mail.ru ։

Հարցերի դեպքում ՇՊՀ-ի մասնակիցները կարող են դիմել, իսկ մասնակցության դեպքում խնդրում ենք տեղեկացնել Գիտական քաղաքականության, որակի ապահովման և կառավարման կենտրոն՝ (http://shsu.am/contact-quality/) և ՇՊՀ-ի ՈՒԳԸ՝ (sss@shsu.am):

Տեղեկատվական նամակ